Տպել
26.08.2019
Համատեղ հայտարարությամբ հանդես կգան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահները

Օգոստոսի 26-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ: