ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն օգոստոսի 16-ին հանդիպել է մի խումբ որսորդների հետ: Հյուրերը ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները եւ տեղեկացրել, որ գործադիրը նախատեսում է առաջիկայում բարձրացնել սեզոնային որսի արտոնագրի վճարի չափը՝ 8 հազար դրամի փոխարեն սահմանելով 17 հազար դրամ: Որս անել կթույլատրվի միայն շաբաթ եւ կիրակի օրերին: Նշվել է, որ շատ որսորդներ իրենց ապրուստը հոգում են ամենօրյա որսի միջոցով եւ նրանց առջեւ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում: Որսորդներն առաջարկել են բարեփոխել օրենսդրական դաշտը: Ըստ նրանց՝ 2007 թվականին ընդունված «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի որոշ դրույթներ հնարավորություն չեն տալիս պայքարելու որսագողության դեմ:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով սեզոնային որսի արտոնագիր ստանալու վերաբերյալ: Նրանք պատրաստակամ են հասարակական հիմունքներով աջակցել կառավարությանը՝ պայքարելու ապօրինի որսի եւ ձկնորսության դեմ:
ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը կարեւորել է օրենքի տառին համապատասխան գործունեություն ծավալելը ցանկացած ոլորտում, ինչպես նաեւ որսորսորդության բնագավառում օրենսդրության կատարելագործումը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ բոլոր հարցերն անհրաժեշտ է մասնագետների մասնակցությամբ համակողմանի քննարկել, գտնել լուծումներ, ապա նոր միայն որոշումներ կայացնել դրանք կյանքի կոչելու համար:
Վահե Էնֆիաջյանը որսորդներին հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները կդասակարգվեն, կքննարկվեն եւ կներկայացվեն համապատասխան մարմիններին. որսորդական կազմակերպությունները կտեղեկացվեն արդյունքների վերաբերյալ:
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 414 սրահում: Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով...
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ ներկայացուցիչների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոեւան, Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տ...
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին: Հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովում ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման 2-րդ ծրագրի մեկնարկին ընդառաջ: Ալեն ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում:...