ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հորդանան բարեկամական խմբի ղեկավար Նաիրա Զոհրաբյանն օգոստոսի 13-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Գեւորգյանի հետ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Հորդանանի խորհրդարանների միջեւ կապերի ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի, ինչպես նաեւ երկու երկրների հարաբերությունների օրակարգում առկա մի շարք խնդիրների:
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իր՝ Հորդանան կատարած այցի ընթացքում հանդիպել է արքայադուստր Ռիմ Ալ Ալիի հետ եւ քննարկել զբոսաշրջությանն ու մշակութային կապերի խթանմանը վերաբերող հարցեր:
Արտակարգ եւ լիազոր դեսպանն ու բարեկամական խմբի ղեկավարը պայմանավորվել են Հորդանան նախատեսված այցի ժամանակ քննարկել նաեւ հայ-հորդանանյան դեռեւս չօգտագործված ռեսուրսին առնչվող հարցեր:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Հորդանանի խորհրդարանի Հորդանան-Հայաստան բարեկամական խմբին հրավիրել է այցելելու մեր երկիր: