National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
02.08.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
02.08.2019
«Կլոր սեղան»՝ խորհրդարանում
1 / 3

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսի 2-ին խորհրդարանում կազմակերպվել է կլոր սեղան՝ «ՀՀ խորհրդարանական առաջին ընտրությունների 100-ամյակը եւ ընտրական ավանդույթների ձեւավորումը Հայաստանում» թեմայով:

Նշվել է, որ Հայաստանի Գերագույն խորհուրդը կազմավորվել է 1990 թվականին: Գերագույն խորհրդի առաջին կարեւորագույն փաստաթղթերից է օգոստոսի 23-ին ընդունած «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, որին համապատասխան ՀԽՍՀ-ն վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն: Գումարած 10 նստաշրջանների ընթացքում ԳԽ ընդունել է 188 օրինագիծ, 1211 որոշում, վավերացրել 151 միջազգային պայմանագիր ու համաձայնագիր:

«Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հկ նախագահ, ՀՀ ԳԽ պատգամավոր Ռուբեն Թորոսյանը գործընկերներին է ներկայացրել խորհրդարանի երկրորդ պալատ ստեղծելու մասին առաջարկություն, ըստ որի, ՀՀ քաղաքացիները քվեարկությամբ Սփյուռքի ներկայացուցիչներին կընտրեն պալատի անդամներ: Պալատը չի ունենա վճռական ձայնի իրավունք, կլինի խորհրդակցական մարմին: «Հիմնական նպատակը սփյուռքահայերին մեր երկրի կառավարման համակարգին մասնակից դարձնելն է»,-նշել է բանախոսը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հավաստմամբ՝ ողջ հայության ֆինանսատնտեսական կարողությունները պետք է ներդրվեն մեր երկրի զարգացման գործում: Պատգամավորը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել համահայկական համաժողով, որի ընթացքում կքննարկվեն սփյուռքահայության հետ կապված խնդիրներն ու վերոնշյալ առաջարկությունը:

Կլոր սեղանի մասնակիցները հիմնականում կողմ են արտահայտվել երկրորդ պալատ ունենալու գաղափարին, միաժամանակ ներկայացրել տարբեր տեսակետներ, կիսվել մտահոգություններով: Կարեւորվել է սփյուռքահայերի միասնականությունը:

Առաջարկ է եղել քարտեզագրել բոլոր խնդիրները, ապա մշակել հայեցակարգ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS