National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
01.08.2019
Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են խորհրդարանում
1 / 7

ՀՀ ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը օգոստոսի 1-ին հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող Սփյուռքի երիտասարդ առաջնորդների համար կազմակերպված դասընթացի մասնակիցների հետ: Նրանք երկու շաբաթ գտնվելու են Հայաստանում՝ հարստացնելու  իրենց գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաեւ ծանոթանալու  հայաստանյան օրակարգային հարցերին:  Երիտասարդները ժամանել են Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից եւ Ֆրանսիայից:

Պատգամավորի հետ կայացած անմիջական զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք օրակարգային են թե՛   Հայաստանում բնակվող, թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցների համար:

Հյուրերը մասնավորապես հետաքրքրվել են ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող զարգացումներով, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011 թվականին ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի» խնդրահարույց դրույթներով, Հայաստան-Սփյուռք կապերով, Սփյուռքի համայնքներում հայոց լեզվի եւ հայ ինքնության պահպանության հարցերով,  ՀՀ ընտրական համակարգով, մեր երկրում իրականացված Թավշյա հեղափոխությամբ եւ այլն:

Համազասպ Դանիելյանը  պատասխանել է ներկաների հարցերին, ինչպես նաեւ առաջարկել հեռակա կարգով համագործակցել՝ երիտասարդներին հուզող հարցերի շուրջ:

Խոսելով Թավշյա հեղափոխության ձեռքբերումներից՝ պատգամավորն առանձնապես կարեւորել է քաղաքացիների կորսված հավատի վերականգնումն ընտրական գործընթացների, մասնավորապես՝ ընտրության արդյունքների  նկատմամբ: Նրա խոսքով՝ մարդիկ տեսել են, որ իրենց քայլերից եւ քվեից  շատ բան է կախված:

Հանդիպման շրջանակում հյուրերը եղել են Ազգային ժողովի թանգարանում, ծանոթացել Հայաստանի  խորհրդարանի պատմությանն ու նորանկախ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարների ստացած հուշանվերներին, ինչպես նաեւ այցելել  ԱԺ նիստերի դահլիճ, որտեղ ընդունվում են ՀՀ օրենքները:
 
 
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS