Տպել
31.07.2019
Քննարկվել են ապահովագրական համակարգին վերաբերող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային քննարկում ԱՊՊԱ բնագավառում նորարարական լուծումների եւ արհեստական բանականության կիրառման հիմնախնդիրների վերաբերյալ: Մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ ՀՀ Կենտրոնական բանկից, հասարակական կազմակերպություններից եւ ապահովագրական ընկերություններից:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է ԱՊՊԱ համակարգի ենթակառուցվածքի զարգացման փուլերը՝ նշելով, որ ԿԲ-ն, Հայաստանի ապահովագրողների բյուրոն եւ թեստավորման, տեսչական ստուգման ու հավաստագրման հարցերով զբաղվող «Բյուրո Վերիտաս» համաշխարհային կազմակերպությունը համատեղ նախատեսել են ստեղծել ազգային հարթակ, որտեղ կենտրոնացվելու է համակարգին առնչվող ողջ տեղեկատվությունը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, անդրադառնալով ազգային հարթակի գործառույթներին, նշել է, որ որակյալ տեղեկատվության առկայությունը երաշխավորելու է լավագույն արդյունք: Ժամանակի ընթացքում համակարգը համալրվելու է նաեւ թվային շարքերով: Նա կարեւորել է տեղեկատվության անվտանգության խնդիրը՝ այն բնորոշելով որպես նախագծի անկյունաքար:

Հայաստանի ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը ներկայացրել է «ՀՀ-ում ավտովթարների գրանցման սկզբունքները եւ դրանցում արհեստական բանականության կիրառման հնարավորությունները» թեմայով զեկույցը: Անդրադառնալով ապահովագրված ավտոմեքենաների թվաքանակի աճի, ապահովագրական վճարների, գրանցված հատուցումների քանակի եւ գումարի չափի ծավալի դինամիկային՝ նա ընդգծել է, որ մեր երկրում վթարավտանգությունը բավականին բարձր է:

Խոսելով «Մեկ պատուհան» (ASWA) համակարգի գործունեության մասին՝ Վահան Ավետիսյանը նշել է, որ այն ապահովում է ԱՊՊԱ գործընթացների թվային հաշվառումը, ավտոմատացումը, տվյալների ստանդարտացումը եւ ոլորտի մասնակիցների միջեւ արդյունավետ փոխգործակցությունը: 2019 թվականի տարեվերջին համակարգում նախատեսվում է ներդնել հատուցումների կազմակերպման մոդուլ: Ներկայացվել է նաեւ արհեստական բանականության կիրառման հնարավորությունները՝ պատահարում վնասների գնահատման, մեղավորության որոշման գործընթացներում:

«Բյուրո Վերիտաս» կազմակերպության ներկայացուցիչ Օլիվիե Սիկոլինիի ներկայացմամբ՝ տեղի է ունեցել համակարգին վերաբերող մի շարք նախագծերի շնորհանդես:

Մասնակիցները մտքեր են փոխանակել ավտովթարների գրանցմանը, ավտոմեքենաների պարտադիր ապահովագրմանը, ապահովագրական զերծարարություններին վերաբերող հարցերի շուրջ, անդրադարձել օրենսդրական բացթողումներին ու առաջիկա նախաձեռնություններին:




27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...