Տպել
24.07.2019
Քննարկվել են անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հուլիսի 24-ին հանդիպել է ԵԱՀԿ-ի ՀՀ-ում անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդմանն ուղղված ծրագրի պատասխանատու խմբի անդամներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Գրացիելա Պավոնեի, ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչներ Նեվինգ Ռուդսկյաերի եւ Ալեքսանդրա Պֆեֆերլեի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Բաց կառավարման նորարարությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանը եւ հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը:

Ծրագրի նախնական տարբերակը մշակվել է մշտական հանձնաժողովի եւ Բաց կառավարման նորարարությունների կենտրոնի փորձագետների հետ համատեղ՝ ստանալով միջազգային մի շարք կառույցների, այդ թվում ԵԱՀԿ-ի աջակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրին վերաբերող առանցքային հարցեր:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հասարակակական կազմակերպությունների հետ նախաձեռնել է ստեղծել բաց հարթակ, որը հնարավորություն կտա իրականացնել ժողովրդավարական վերահսկողություն անվտանգության ոլորտի նկատմամբ: