National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
17〈=arm.07.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.07.2019
Քննարկվել են Սեւանա լճի հիմնախնդիրներին վերաբերող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել «Սեւանի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի, ինչպես նաեւ բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, թեման համարելով օրակարգային, նշել է, որ անհրաժեշտ է մասնագետների հետ համատեղ հստակեցնել իրավիճակը, բարձրաձայնել առկա խնդիրները, հանդես գալ համապատասխան լուծումներ պահանջող առաջարկներով եւ նախանշել ձեռնարկվող հետագա քայլերը:

ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Յուրի Ջավադյանը բավականին ծանր է գնահատել լճի առկա վիճակը: Անդրադառնալով պատճառներին՝ բանախոսն ընդգծել է աղբահանության համակարգի բացակայությունը: Նա անդրադարձել է նաեւ լճի ջրավազանի մաքրման աշխատանքների իրականացմանը եւ դրանց ֆինանսավորմանը:

ԲՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, կարեւորելով քննարկումը, առաջարկել է ձեւավորել համապատասխան մասնագետների մշտադիտարկող խումբ, որը պատկան մարմիններին պարբերաբար կներկայացնի լճի հետ կապված դիտարկումների արդյունքները:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փորձագետ, «SOS Սեւան» նախաձեռնության անդամ Լուսինե Համբարյանը ներկայացրել է լճի որակին եւ ճահճացմանը վերաբերող վերլուծությունը: Նրա տեղեկացմամբ՝ վերջին երկու տարիների ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է, որ ցիանոբակտերիաները բավականին լուրջ դեր են ունենում լճի էկոլոգիական իրավիճակի վատթարացման գործում: Նրա բնորոշմամբ՝ էկոհամակարգը ծայրահեղ աղտոտված է:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի պաշտոնակատար Էդգար Փիրումյանը մանրամասնել է Սեւանա լճին վերաբերող առաջիկայում կատարվելիք աշխատանքները:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը նշել է, որ ափամերձ տարածքներում, լողափերում իրականացվում է ջրի որակի լաբորատոր հետազոտություն եւ մշտադիտարկում: Նա տեղեկացրել է, որ ներկայում ջրի մեջ որեւէ թունունակություն չկա:

Բնապահպան Կարինե Դանիելյանը խոսել է ճահճացման խնդիրներից եւ հորդորել զբաղվել լճի ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներով:

Ելույթներում անդրադարձ է կատարվել նաեւ Սեւանի մաքրման հնարավոր տարբերակներին, մեխանիզմներին:

Բանախոսներին ուղղված հարցերը վերաբերել են ջրբացթողումների կարգավորմանը, «Սեւան» ազգային պարկի կատարած աշխատանքներին, ձկնաբուծությանը, հանգստյան գոտիներին:


17.07.2019
Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր
Վաշինգտոնում ընթացող Առաջնորդների ֆորումի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները եւ շնորհակալություն հայտնել Նենսի Փելոսիին հայ-...

17.07.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ: ԱԺ խոսնակը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդող քաղաքական զարգացումները` ընդգծելով այս փուլում ԱՄՆ-ի կողմից մեր եր...

17.07.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Առաջնորդների ֆորումի աշխատանքներին
Հուլիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: Ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել «Օրենսդիր մարմինների դերը. օրենսդիր մարմինների անկախութ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS