National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.7.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.07.2019
ՄԻ պաշտպանը ներկայացրել է 2020 թ. համար նախատեսված ծրագրերը եւ հնարավոր ծախսերը
1 / 3

Հուլիսի 15-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ աշխատանքային նիստ էր հրավիրել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի՝ «ՀՀ 2020 թ. բյուջետային գործընթաց սկսելու մասին» որոշման համաձայն ՀՀ 2020 թվականի բյուջետային գործընթացը սկսելու նպատակով առաջարկվում է գլխադասային հանձնաժողովներում իրականացնել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի քննարկումներ: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այս նպատակով իրենց հանձնաժողով է հրավիրվել ոլորտային պատասխանատուն՝ ՄԻ պաշտպանը՝ ներկայացնելու 2020 թ. համար նախատեսված ծրագրերը եւ հնարավոր ծախսային ակնկալիքները:

Առաջիկա աշխատանքների հիմնական ուղղություններին անդրադառնալով՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ վերջին երկու տարիներին զգալիորեն մեծացել է ՄԻՊ ինստիտուցիոնալ ներգրավվածությունը երկրի իրավական համակարգում: Արման Թաթոյանը նշել է, որ ՄԻՊ-ն այն բացառիկ հաստատությունն է, որն ունի միջազգային կոնվենցիաներով նախատեսված կարգավիճակներ, որոնցից առաջինը խոշտանգումների կանխարգելմանն է վերաբերում: Նրա խոսքով՝ այստեղ հնարավորություններն իրացվում են ինչպես մշտադիտարկման այցերի, այնպես էլ անհատական գանգատների միջոցով: Ոլորտում մեծ ուշադրություն է դարձվելու վերապատրաստումներին:

ՄԱԿ-ի կոնվենցիաներով նախատեսված հաջորդ կարգավիճակը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը: ՄԻՊ աշխատակազմում գործում է երեխաների իրավունքների պաշտպանության բաժին, շուտով կգործի հաշմանդամություն ունեցող անձանց եւ տարեցների իրավունքների պաշտպանության բաժինը:

Հաջորդ տարի նախատեսվում է մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին, դատական պրակտիկայի կատարելագործմանը, առաջնահերթ ուղղություններից է լինելու գործարարության պաշտպանությունը: Անդրադարձ է կատարվել փախստականների եւ ապաստան հայցող անձանց, կանանց իրավունքների պաշտպանությանը: Արման Թաթոյանը նշել է, որ կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը կարեւոր նշանակության ունի եւ այս հարցում առանձնակի կարեւորել է իրազեկումը եւ համակարգային աշխատանքների իրականացումը: ՄԻ պաշտպանը ընդգծել է հատկապես մարզային ստորաբաժանումներում աշխատակիցների թվի ավելացման անհրաժեշտությունը եւ մարդու իրավունքների կրթության ոլորտում նոր տեխնիկական միջոցների կիրառումը:

Պատգամավորներին հետաքրքրել է ՄԻՊ գրասենյակի մարզային ստորաբաժանումների գործունեությանը, կանանց նկատմամբ բռնության դեպքերի վիճակագրությանը, օտար երկրում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող եւ այլ հարցեր: Կարեւորելով մարզային ստորաբաժանումների աշխատանքը հատկապես սահմանամերձ համայնքներում՝ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այս պահին ՄԻՊ ստորաբաժանումներ գործում են Գեղարքունիքի, Շիրակի եւ Սյունիքի մարզերում: Նախատեսվում է ստորաբաժանումների ստեղծում Տավուշի եւ Լոռու մարզերում: Աշխատանքներ են ընթանում արագ արձագանքման գործառույթն ուժեղացնելու ուղղությամբ: Արման Թաթոյանը նշել է, որ նախատեսվում է ՄԻՊ աշխատակազմում ստեղծել Կանանց իրավունքների բաժին: Նա տեղեկացրել է, որ ոլորտում առկա կարծրատիպերը փոխելու համար ՀՀ օրենսդրությանը համահունչ իրազեկման ծրագիր է իրականացվելու:


15.07.2019
Քննարկվել են գալիք տարվա սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումները
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացած քննարկման ընթացքում Նարեկ Զեյնալյանի եւ Զարուհի Բաթոյանի նախագահությամբ անդրադարձել է սոցիալական ոլորտի խնդիրներին ու 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված բնագավառի ֆինանսական հատկացումներին: Նարեկ Զեյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am