National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
13〈=rus.07.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
13.07.2019
ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
1 / 5

Հուլիսի 13-ին Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ:

Խորհրդի որոշմամբ փոփոխություն եւ լրացում է կատարվել «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» որոշման մեջ: «Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին կփոխարինի «Իմ քայլը» խմբակցությունից Գայանե Աբրահամյանը, պատվիրակության կազմում կընդգրկվի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը («Իմ քայլը»):

Փոփոխություն է կատարվել «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ), Միջխորհրդարանական միությունում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» խորհրդի որոշման մեջ, ըստ որի ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Նարեկ Մկրտչյանին կփոխարինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:

Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել նաեւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» որոշման մեջ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS