Տպել
12.07.2019
Քննարկվել են փախստականներին եւ ապաստան հայցող անձանց վերաբերող հիմնախնդիրները
1 / 4

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի նախաձեռնությամբ հուլիսի 12-ին կազմակերպվել էր քննարկում փախստականների եւ ապաստան հայցող անձնաց խնդիրների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա Կարին Օստը, պատգամավորներ, ներկայացուցիչներ Կառավարությունից, հասարակական մի շարք կազմակերպություններից:

Գայանե Աբրահամյանը նշել է, որ փախստականները եւ ապաստան հայցող անձինք համարվում են առավել խոցելի եւ իրենց իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել ուշադրություն պահանջող: Նրա խոսքով՝ փախստականների համար նպաստավոր պայմանների ստեղծումը պետությունների առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է, որոնք գնալով ավելի մեծ ծավալներ են ձեռք բերում՝ իրենց վրա սեւեռելով միջազգային հանրության ուշադրությունը եւ պահանջելով պետությունների միջեւ համագործակցությունն ու օժանդակությունը հասցնել որակական նոր մակարդակի: Ընդգծվել է, որ առկա խնդիրները վերանայելու, նոր օրակարգ, ռազմավարություն մշակելու անհրաժեշտություն կա:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, կարեւորելով խորհրդարանական հարթակում հարցի քննարկման ձեւաչափը, անդրադարձել է փախստականների ինտեգրման հիմնախնդիրներին: Նա նշել է, որ ինտեգրման ռազմավարություն մշակելու անհրաժեշտություն կա՝ արդիական համարելով նաեւ Ադրբեջանից բռնի տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու հարցը:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա Կարին Օստը նշել է, որ աշխարհում ներկայում 70 միլիոնից ավելի տեղահանված անձ կա, որոնցից 25 միլիոնը փախստականներ են, ովքեր աջակցության կարիք ունեն: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարությանը` ծառացած հարցերը լուծելու համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշել է, որ Հայաստանը ցեղասպանություն վերապրած պետություն է, եւ հայը լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական: Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը խոր մտահոգություն եւ կարեկցանք է դրսեւորել աշխարհում քաղաքացիական բնակչության տառապանքների եւ տարբեր երկրների ավերման նկատմամբ: Սիրիական հակամարտության ընթացքում Սիրիայից Հայաստան են տեղափոխվել ավելի քան 22 հազար փախստական: Գեմաֆին Գասպարյանն անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում Ադրբեջանից բռնի տեղահանված շուրջ 500 հազար փախստականների հայրենազրկմանը եւ իրավունքների շարունակական խախտումներին:

Ելույթներում բանախոսներն անդրադարձել են օրենսդրական առկա կարգավորումներին, նոր ճանաչված փախստականների ինտեգրմանը, պաշտպանությանը, հակամարտության կարգավորման համատեքստում՝ ադրբեջանահայության հիմնախնդիրներին, նյութական եւ բարոյական վնասների փոխհատուցմանը, աշխատանքային ստաժի հաշվառմանը, կենսաթոշակային հաշվարկներին վերաբերող խնդիրներին:

Բանախոսներին ուղղված հարցերը վերաբերել են ՀՀ-ում փախստականների սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկություններին, փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային իրավական ու ներպետական երաշխիքներին:


03.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերտին, Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին,  Քաղաքականության եւ շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի հանու...

03.05.2024
Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 173 միլիոն 385 հազար դրամ (2022 թվականին` 469 միլիոն 543 հազար դրամ): 2023 թվականին նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը եւ համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար դրամի գույքային վնաս: Այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 ...

03.05.2024
Վաղարշակ Հակոբյանը ղազախ պաշտոնյաներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մայիսի 3-ին հանդիպել է Ղազախստանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի տնօրեն Երկին Տուկումովին: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյ...

03.05.2024
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
Ազգային ժողովը մայիսի 3-ի նիստում շարունակել է 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեությ...

03.05.2024
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...