Տպել
11.07.2019
Աշխատանքային հանդիպում-քննարկում` տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես՝ ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների վերաբերյալ: Քննարկմանը ներկա են եղել պատգամավորներ՝ բոլոր խմբակցություններից:

Քննարկման ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել իրանագետներ Գոհար Իսկանդարյանը, Վարդան Ոսկանյանը եւ ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: Հնչել են տարաբնույթ հարցեր, արվել հնարավոր կանխատեսումներ, ներկայացվել կարծիքներ Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունների եւ տարածաշրջանի վրա դրանց հնարավոր ազդեցությունների վերաբերյալ:

Կարեւորվել են նման քննարկումների շարունակականության ապահովումն ու դրանց արդյունավետության բարձրացման նպատակով գործնական հետագա առաջարկների ներկայացումը: