ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես՝ ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների վերաբերյալ: Քննարկմանը ներկա են եղել պատգամավորներ՝ բոլոր խմբակցություններից:
Քննարկման ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել իրանագետներ Գոհար Իսկանդարյանը, Վարդան Ոսկանյանը եւ ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: Հնչել են տարաբնույթ հարցեր, արվել հնարավոր կանխատեսումներ, ներկայացվել կարծիքներ Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունների եւ տարածաշրջանի վրա դրանց հնարավոր ազդեցությունների վերաբերյալ:
Կարեւորվել են նման քննարկումների շարունակականության ապահովումն ու դրանց արդյունավետության բարձրացման նպատակով գործնական հետագա առաջարկների ներկայացումը:
ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրը: Մասնավորապես անդրադառնալով օրեր առաջ Հայաստա...
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկ...
ԱԺ նախագահը հանդիպել է Հանրապետության նախագահին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Կողմերը քննարկել են խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում: ...
ԱԺ խորհրդի նիստը չի կայացել
Քվորումի բացակայության պատճառով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել: ...
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումներ
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 26.02.2021 ժամը 14:00 214 սենյակ,Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` 26.02.2021ժամը 10:00114 սենյակ,...