ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Արման Աբովյանն ու Արման Բաբաջանյանը հուլիսի 11-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել հուլիսի 2-4-ը Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներից:
Կարեւորելով լեհական կողմի հետ Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հավասարակշռված դիրքորոշման, երկկողմ այցերի, վիզաների ազատականացման եւ այլ օրակարգային հարցերի վերաբերյալ բաց ու անկեղծ քննարկումները՝ Սոս Ավետիսյանը նշել է, որ միջխորհրդարանական գործակցությունը նպաստավոր ձեւաչափ է երկու երկրների կապերի զարգացման գործում:
Արման Աբովյանը տեղեկացրել է, որ լեհ գործընկերներն անչափ հետաքրքրված են մեր երկրում տեղի ունեցած եւ ունեցող իրադարձություններով, կոռուպցիայի դեմ պայքարով: Ըստ նրա՝ տարածաշրջանային անվտանգության հարցին անդրադառնալիս երկուստեք ներկայացրել են սեփական տեսլականները: Պատգամավորը կարեւոր է համարել նաեւ Լեհաստանի ԱԳՆ-ում եւ Արեւելյան հետազոտությունների կենտրոնում հանդիպումներն ու քննարկումները:
«Վերջերս Լեհաստանի արտգործնախարարը Բաքվում սատարել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` չնշելով ազգերի ինքնորոշման իրավունքի մասին»,-ասել է Անուշ Բեղլոյանն ու հավելել, որ արտգործնախարարությունում հանդիպման ժամանակ հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել այդ առնչությամբ: Քննարկման արդյունքում լեհական կողմը հավաստիացրել է, որ այսուհետեւ Լեհաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունները կլինեն հավասարակշռված:
Արման Բաբաջանյանը խոսել է հայ-լեհական հարաբերություններում բացթողումների մասին: Ըստ պատգամավորի՝ չեն իրացվել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, ինչի հետեւանքով երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերը գտնվում են ոչ պատշաճ մակարդակի վրա: Թեեւ ընթացող աշխատանքներին՝ Արման Բաբաջանյանը իրատեսական չի համարում մոտ ապագայում վիզաների ազատականացումը:
Ասուլիսի ընթացքում նշվել է նաեւ, որ կա մեծ ներուժ գործակցելու տարբեր ոլորտներում՝ այդ թվում կրթության ու գյուղատնտեսության: Կարեւորվել է եվրոպական յուրաքանյուր երկրի հետ առանձնակի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը:
Բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին:
ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել օրեր ...
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկ...
ԱԺ նախագահը հանդիպել է Հանրապետության նախագահին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Կողմերը քննարկել են խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում: ...
ԱԺ խորհրդի նիստը չի կայացել
Քվորումի բացակայության պատճառով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել: ...
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումներ
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 26.02.2021 ժամը 14:00 214 սենյակ,Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` 26.02.2021ժամը 10:00114 սենյակ,...