ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը հուլիսի 11-ին հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են դատական եւ ընտրական համակարգերում նախատեսվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է վերոնշյալ ուղղություններով հանձնաժողովի առաջիկա անելիքները, կարեւորել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների մասնագիտական աջակցությունը նախատեսվող բարեփոխումների իրականացման հարցում:
Անդրադարձ է կատարվել նաեւ հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական եւ արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ քայլերին: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ սույն թվականի հուլիսի 12-ին տեղի կունենա հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը:
Խորհրդարանում ներկայացվել է «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը»
ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ հասարակական հիմունքներով ձեւավորված խորհրդակցական մարմնի եւ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի» հետ համագործակցության շրջանակում հուլիսի 11-ին ներկայացվել է «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը», ցուցադրվել է նաեւ «Աբորտներ՝ խնդ...
Աշխատանքային հանդիպում-քննարկում` տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես՝ ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների վերաբերյալ: Քննարկմանը ներկա են եղել պատգամավորներ՝ բոլոր խմբակց...
Առկա է հայ-լեհական փոխգործակցության մեծ ներուժ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Արման Աբովյանն ու Արման Բաբաջանյանը հուլիսի 11-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել հուլիսի 2-4-ը Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժ...
Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարին հյուրընկալել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վլադիմիր Վարդանյանը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 11-ին հանդիպել են Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ: Կողմերը մտքեր են...
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Հուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 414 դահլիճում տեղի կունենա հուլիսի 2-4-ը Վարշավա այցելած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողո...