Տպել
11.07.2019
Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարին հյուրընկալել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վլադիմիր Վարդանյանը
1 / 1

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 11-ին հանդիպել են Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵԽ գործընկերության գործողությունների ծրագրի ու ժամանակացույցի վերաբերյալ: Քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիային առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ԱԺ հաջորդ նստաշրջանում քննարկվելիք նախաձեռնություններին:


11.07.2019
Խորհրդարանում ներկայացվել է «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը»
ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ հասարակական հիմունքներով ձեւավորված խորհրդակցական մարմնի եւ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի»  հետ համագործակցության շրջանակում հուլիսի 11-ին ներկայացվել է «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը», ցուցադրվել է նաեւ «Աբորտներ՝ խնդ...

11.07.2019
Աշխատանքային հանդիպում-քննարկում` տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես՝ ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների վերաբերյալ: Քննարկմանը ներկա են եղել պատգամավորներ՝ բոլոր խմբակց...

11.07.2019
Առկա է հայ-լեհական փոխգործակցության մեծ ներուժ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Արման Աբովյանն ու Արման Բաբաջանյանը հուլիսի 11-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել   հուլիսի 2-4-ը Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժ...

11.07.2019
Քննարկվել են դատական եւ ընտրական համակարգերում նախատեսվող բարեփոխումներին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը հուլիսի 11-ին հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են դատական եւ ընտրական համակարգերում նախատեսվող բարեփոխումներին առնչվող հարցեր: ...

11.07.2019
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Հուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 414 դահլիճում տեղի կունենա հուլիսի 2-4-ը Վարշավա այցելած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողո...