Տպել
11.07.2019
Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարին հյուրընկալել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վլադիմիր Վարդանյանը
1 / 1

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 11-ին հանդիպել են Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵԽ գործընկերության գործողությունների ծրագրի ու ժամանակացույցի վերաբերյալ: Քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիային առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ԱԺ հաջորդ նստաշրջանում քննարկվելիք նախաձեռնություններին: