Տպել
10.07.2019
Քննարկվել են կուսակցությունների եւ քարոզարշավների ֆինանսավորման կարգավորման հետ կապված հարցեր
1 / 5

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության հետ:

Քննարկվել են կուսակցությունների եւ քարոզարշավների ֆինանսավորման կարգավորման հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ հյուրերը ներկայացրել են իրենց մասնագիտական դիրքորոշումը, միջազգային լավագույն փորձը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները նշել են, որ նախորդ տարիների ընթացքում ՀՀ Ազգային ժողովի հետ ունեցել են արդյունավետ համագործակցության մեծ փորձ, կառույցն առանձին գնահատում է իրականացրել մեր խորհրդարանում օրենքների ստեղծման գործընթացի վերաբերյալ: Ժողովրդավարության տեսանկյունից կարեւոր է համարվել, թե ինչպես են կուսակցությունները գործում եւ ֆինանսավորվում: Միեւնույն ժամանակ հյուրերն առանցքային են համարել կուսակցությունների բավարար ֆինանսավորումը, դրա նպատակային ծախսումը եւ թափանցիկությունը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում մասնագիտական աջակցություն ցուցաբերել ընտրական գործընթացում նախատեսվող բարեփոխումների իրականացման հարցում: