Տպել
10.07.2019
Հստակեցվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչին վերաբերող պահանջները
1 / 3

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու կից օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը հանձնաժողովականներին ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկությունը: Ըստ այդմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ կարող է նշանակվել 30 տարին լրացած, իրավաբանական կրթություն եւ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին եւ անգլերենին կամ ֆրանսերենին տիրապետող, միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը: Հանձնաժողովականներն ընդունել են առաջարկությունը:

Քննարկված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...