ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ հուլիսի 10-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված՝ հիդրոօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգումը վերապահել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով խստացվում են ապօրինի անտառահատումների եւ որսագողությունների համար սահմանված պատժամիջոցները: ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի կամ ոչնչացման դեպքում, յուրաքանչյուր առանձնյակի համար՝ անկախ կենդանու տարիքից, ինչպես նաեւ կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար գործող 3 միլիոն դրամ տուգանքը գործադիրն առաջարկում է դարձնել 100 միլիոն:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ գործադիրը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկություններ:
Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն են տվել նախագծերին:
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել են գալիք տարվա, ինչպես նաեւ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2020 թվականի բյուջետավորման հայտի նախնական տարբերակը քննարկելու նպատակով հուլիսի 10-ին ընդլայնված նիստ է գումարել, որին մասնակցել են ՀՀ կրթու...
Քննարկվել են կուսակցությունների եւ քարոզարշավների ֆինանսավորման կարգավորման հետ կապված հարցեր
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության հետ: Քննարկվել են կուսակցությունների եւ քարոզարշավների ֆինանսավորման կարգավորման հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ հյուրերը ներկայացրել են իրենց մասնագիտական դիրքորոշումը, միջազգային լավագույն փոր...
Ամփոփվել են ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ, հուլիսի 4-8-ը մասնակցել է Լյուքսեմբուրգում կայացած վեհաժողովի ամառային նստաշրջանին: Հուլիսի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը եւ...
Վահե Էնֆիաջյանը հյուրընկալել է Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 10-ին հանդիպել է Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների հետ: Օրենսդիր մարմնի փոխնախագահը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել կառույցի գործունեությանը, խոսել սահմանադրական բարեփոխումներից: Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է հայ-ռուսական...
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 10-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ քվեարկությամբ ընդունվել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթ...
Հստակեցվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչին վերաբերող պահանջները
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու կից օրենքների նախագծերի փաթեթը: ...
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 09:30-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 09:30-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տեղեկատվություն
Հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում ԱԺ նախագահի կարգադրությամբ ձեւավորված հասարակական հիմունքներով խորհրդակցական մարմնի եւ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորում»-ի հետ համագործակցության շրջանակում տեղի է ունենալու «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասի»-ի ներ...
Մամուլի ասուլիսի լուսաբանման հրավեր
Հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...