National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
09.07.2019
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 9-ին գումարվել  է  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Վահե Էնֆիաջյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են օրերս Երեւան-Մեղրի ավտոճանապարհին, Արարատի մարզում՝ Զոդի կամրջին եւ Թբիլիսիի Սենակ Լեսելիձե ավտոճանապարհին  տեղի ունեցած ողբերգական  ավտովթարների զոհերի հիշատակը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ նստաշրջանի օրակարգից  հանվել է «Սնանկության մասին»  եւ կից ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթը:

Խորհրդարանի որոշմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր օր  կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ:

Արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց  հետո` 24 ժամվա ընթացքում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ,Քաղաքացիական կացության ակտերի մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ առողջ մրցակցություն կձեւավորվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջեւ, որը բարենպաստ անդրադարձ կունենա քաղաքացիների սպասարկման ոլորտի զարգացման վրա:

Սահմանվում է, որ քաղաքացիները համապատասխան գործառույթների իրականացման նպատակով  իրավունք կունենան  դիմելու ՔԿԱԳ մարմիններ,  ինչը չի սահմանափակվի որեւէ վարչական տարածքով, ՔԿԱԳ մարմիններում կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, մրցակցային դաշտի ներդրման արդյունքում կբարելավվի սպասարկման որակը, ՔԿԱԳ մարմինների գործունեությունը կհամապատասխանեցվի զարգացող հասարակության ժամանակակից պահանջներին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Աննա Վարդապետյանի տեղեկացմամբ? փոփոխությունների չի ենթարկվել նաեւ  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրինագծերի փաթեթը:

Այս նախագծերի վերաբերյալ եւս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն  առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է խստացնել ապօրինի անտառահատումների եւ որսագողությունների համար սահմանված պատժամիջոցները:

Էապես կխստացվեն  անտառային տարածքներում  արգելված ծառերը, թփերը, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակները կտրելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելու համար սահմանված պատիժները:

Ակնկալվում է, որ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կխոչընդոտի կովկասյան ընձառյուծի որսին  կամ ոչնչացմանը:

ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի  կամ ոչնչացման դեպքում, յուրաքանչյուր առանձնյակի համար՝ անկախ կենդանու տարիքից,  ինչպես նաեւ   կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար գործող 3 միլիոն դրամ տուգանքը Կառավարությունն առաջարկում է դարձնել 100 միլիոն:

Նախարարին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին Սեւանա լճի վիճակին եւ դրա մակարդակի բարձրացման անհրաժեշտությանը,  ապօրինի անտառահատումների կանխարգելիչ միջոցառումներին, բնապահպանությանը, Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ փորձաքննության արդյունքներին  եւ այլն:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահե Ղալումյանը:

Ելույթներ են ունեցել պատգամավորները:

Արման Եղոյանն անդրադարձել  է Սեւանա լճի  խնդիրներին, հետաքրքրվել հարակից շրջանների ջրամբարների կենսաբանական մաքրման աշխատանքներով:

 Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է  ապօրինի անտառահատումների դեմ պայքարի խստացումը, ազգային անվտանգության հարց  համարել Սեւանա լճի փրկությունը:

Թագուհի Թովմասյանն իրազեկել է, որ Սեւանա լճից ջուր խմած կովերի՝ օրերս տեղի ունեցած  անկումը պայմանավորված չէ լճի ջրի որակով: «Պարզապես կենդանիներն առվույտ ուտելուց հետո չափից շատ ջուր են խմել եւ պայթել»,-ասել է տարածաշրջանից վերադարձած պատգամավորը:

Միքայել Մելքումյանն իր ելույթում անդրադարձել է լճի ջրի որակին, հետաքրքրվել բնապահպանական խնդիրների կարգավորմանն ուղղված միջոցառումներով:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:  Նա կարեւորել է փաթեթի ընդունումը, հետաքրքրվել, թե արդյոք բարեփոխումներ նախատեսվում է իրականացնել  անտառային տնտեսության ոլորտում, եւ արդյոք բարձրացվելու են այդտեղ աշխատող քաղաքացիների աշխատավարձերը: Պատգամավորի դիտարկմամբ՝ այսօր էլ շարունակվում են ապօրինի անտառահատումները:

Եզրափակիչ ելույթում  նախարարն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով  առաջարկվում է  Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված  հիդրոօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգումը  վերապահել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:

Փոփոխության  նպատակը Կառավարության աշխատանքի արդյունավետության ավելացումն է:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Տաթեւիկ Գասպարյանը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը առաջին ընթերցումով ներկայացրել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» եւ կից օրենքներում փոփոխություն ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմում լիազոր ներկայացուցչի մասով ստեղծել համապատասխան վարչական պաշտոն եւ վերջինիս աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար: Փաթեթով կարգավորվելու են գրասենյակի եւ ներկայացուցչի կարգավիճակները, վերջինիս նշանակման ու փոխարինման կարգը, գործունեության ուղղություններն ու լիազորությունները:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ գրասենյակի ստեղծումն առավել կնպաստի ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցչության աշխատանքի պատշաճ ապահովմանը: Պատգամավորն անդրադարձել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցին:

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում խոսել է նախագծում ներկայացուցչի փորձառության վերաբերյալ որեւէ դրույթ չամրագրելու մասին՝ նշելով, որ որոշակի փորձառությունն ու անցած ճանապարհը անչափ կարեւոր են: Նա բարձրացրել է նաեւ ներկայացուցչի՝ բացառապես ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքն օրենքում հստակ ամրագրելու հարցը:

Գեւորգ Պետրոսյանը եւս կարեւորել է ներկայացուցչի փորձառությունը եւ այս համատեքստում աշխատանքային փորձի պահանջների օրենսդրորեն ամրագրումը:

Տարոն Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ կարելի էր ՀՀ արդարադատության նախարարության կազմում այս կառույցը եւ նրա հնարավորությունները զարգացնել, ոչ թե վարչապետին կից մարմին ձեւավորել:

Սուրեն Գրիգորյանը եւ Արտակ Ասատրյանը եզրափակիչ ելույթներում անդրադարձել են պատգամավորների առաջարկներին՝ նշելով, որ դրանք կքննարկվեն:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար օրենսդիրները քննարկել են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», եւ կից օրենսդրական փաթեթը, ինչպես նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ու «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրինագծերի փաթեթը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է քննարկված բոլոր հարցերը:

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին:
 


25.04.2024
Ալեն Սիմոնյանը եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Ֆրանսիայի ան...

25.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հ...

25.04.2024
Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը
2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ՄԻՊ-ին ուղղված դիմումների թիվը, շեշտակի աճել է նաեւ դրական լուծում ստացած գործերի թիվը. 2022 թվականին ունեցել ենք 1282 դրական լուծում ստացած գործ, իսկ 2023 թվականին` 1922. այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Մարդու իրավունքների ...

25.04.2024
«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը: «Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հա...

25.04.2024
Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Հայաստանն այսօր կայուն եւ ամուր քայլերով ձգտում է խաղաղության: Մենք անշեղորեն գնալու ենք պետական սահմանի գծման եւ այդ սահմանի անվտանգության պահպանությունն իրականություն դարձնելու ճանապարհով: Դա մեզ խաղաղության հասնելու իրավական հիմքերի հնարավորություն կտա. ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտ...

25.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

25.04.2024
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենք...

25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...

25.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am