National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
09.07.2019
Քննարկվել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի ընտրության հարցը
1 / 4

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ հուլիսի 9-ին հրավիրած արտահերթ նիստում քննության է առել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի թեկնածության եւ թեկնածուի ընտրության համար ԱԺ առաջադրման մասին հարցը:

Պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը, ներկայացնելով թեկնածուի՝ Հասմիկ Ղահրամանյանի կենսագրությունը, կարեւորել է մասնագիտական որակները, աշխատանքային բազմափորձությունը:

1995 թվականից նա աշխատաում է Կենտրոնական բանկում, ղեկավարում է Դրամավարկային քաղաքականության վարչությունը, տնտեսագիտության թեկնածու է, ատենախոսության թեման՝ «Գնաճը, դրա դրսեւորման առանձնահատկությունները եւ մակրոտնտեսական կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», գիտական հոդվածների հեղինակ է, տիրապետում է օտար լեզուների:

Հասմիկ Ղահրամանյանի հավաստմամբ՝ ՀՀ ԿԲ-ն մշտապես զարգացող կառույց է: Ըստ նրա՝ տնտեսական աճի հիմնասյուններ են գների եւ ֆինանսական կայունության ապահովումը, ինչն իրականացնում է երկրի գլխավոր դրամատունը:

Բանախոսին ուղղվել են հարցեր, որոնք հիմնականում առնչվել են գնաճին, դրա զսպման մեխանիզմների կատարելագործմանը, երկարաժամկետ հատվածում ֆինանսական կայունության ու տնտեսական աճի ապահովման խնդիրներին:

Հանձնաժողովականները 4 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցին տվել են դրական եզրակացություն: Ազգային ժողովը ՀՀ ԿԲ խորհրդի կազմում կառաջադրի Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS