National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.7.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
09.07.2019
Քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ ունենալուն վերաբերող օրենսդրական կարգավորումները
1 / 4

Հուլիսի 9-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը:

Կառավարության հեղինակած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ հաշվի առնելով ՀՀ պետական համակարգի եւ օրենսդրական կարգավորման առանձնահատկությունները, ինչպես նաեւ ընթացող բարեփոխումների եւ օպտիմալացումների տրամաբանությունը՝ լավագույն լուծումը Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի առանձին պաշտոն նախատեսելը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմում ներկայացուցչի գրասենյակ ստեղծելն է: Փաթեթով կարգավորվելու են գրասենյակի եւ ներկայացուցչի կարգավիճակները, վերջինիս նշանակման ու փոխարինման կարգը, գործունեության ուղղություններն ու լիազորությունները: Արտակ Ասատրյանի համոզմամբ` կբարձրանա Եվրոպական դատարան ներկայացվող ՀՀ դիրքորոշումների փաստարկման որակը, ՀՀ շահերի պաշտպանության մակարդակը, առավել արդյունավետ կիրականացվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավական չափանիշների ներդրումը ներպետական օրենսդրության մեջ, ինչն իր հերթին կնպաստի երկրում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանը:

Պատգամավորների հարցերը վերաբերել են գրասենյակի գործունեությանը, ներկայացուցչի լիազորություններին եւ առաջարկվող տարիքային ցենզի սահմանմանը:

Քննարկված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի երկրորդ ընթերցմամբ ներկայացրած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն եւ կքննարկվի հուլիսի 9-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում:

«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը: Առաջարկվող փոփոխություններով կկարգավորվեն կատարողական թերթ տալու կարգի, ժամկետների, դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաեւ դրանց բողոքարկման հետ կապված հարցերը: Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կարեւորել է առաջարկվող փոփոխությունները:

Օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:


09.07.2019
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 9-ին գումարվել  է  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Վահե Էնֆիաջյանի առաջարկով պատգ...

09.07.2019
Քննարկվել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի ընտրության հարցը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ հուլիսի 9-ին հրավիրած արտահերթ նիստում քննության է առել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի թեկնածության եւ թեկնածուի ընտրության համար ԱԺ առաջադրման մասին հարցը: Պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը, նե...

09.07.2019
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 09:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

09.07.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

09.07.2019
Հուլիսի 9-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 9-ին` ժամը 10:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am