National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
09.07.2019
Քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ ունենալուն վերաբերող օրենսդրական կարգավորումները
1 / 4

Հուլիսի 9-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը:

Կառավարության հեղինակած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ հաշվի առնելով ՀՀ պետական համակարգի եւ օրենսդրական կարգավորման առանձնահատկությունները, ինչպես նաեւ ընթացող բարեփոխումների եւ օպտիմալացումների տրամաբանությունը՝ լավագույն լուծումը Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի առանձին պաշտոն նախատեսելը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմում ներկայացուցչի գրասենյակ ստեղծելն է: Փաթեթով կարգավորվելու են գրասենյակի եւ ներկայացուցչի կարգավիճակները, վերջինիս նշանակման ու փոխարինման կարգը, գործունեության ուղղություններն ու լիազորությունները: Արտակ Ասատրյանի համոզմամբ` կբարձրանա Եվրոպական դատարան ներկայացվող ՀՀ դիրքորոշումների փաստարկման որակը, ՀՀ շահերի պաշտպանության մակարդակը, առավել արդյունավետ կիրականացվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավական չափանիշների ներդրումը ներպետական օրենսդրության մեջ, ինչն իր հերթին կնպաստի երկրում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանը:

Պատգամավորների հարցերը վերաբերել են գրասենյակի գործունեությանը, ներկայացուցչի լիազորություններին եւ առաջարկվող տարիքային ցենզի սահմանմանը:

Քննարկված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի երկրորդ ընթերցմամբ ներկայացրած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն եւ կքննարկվի հուլիսի 9-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում:

«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը: Առաջարկվող փոփոխություններով կկարգավորվեն կատարողական թերթ տալու կարգի, ժամկետների, դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաեւ դրանց բողոքարկման հետ կապված հարցերը: Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կարեւորել է առաջարկվող փոփոխությունները:

Օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS