Տպել
08.07.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 8-ի արտահերթ նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երկու օրենսդրական նախաձեռնություն:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213,229 մլն դրամ:

Հանձնաժողովը նաեւ քննարկել է «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունն ընդունել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի առաջարկը, որով նախատեսվում է սեւ մետաղի թափոնների եւ ջարդոնի յուրաքանչյուր տոննայի արտահանման համար պետական բազային տուրքը նվազեցնել՝ 80-ապատիկը դարձնելով 60-ապատիկ:

Որպես անցումային դրույթ առաջարկվել է օրենքը կիրառել 2019 թվականի սեպտեմբերի 10-ից:

Քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն: