ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ հուլիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել է աշխատանքային քննարկում Հերունու ազգային տիեզերական կենտրոնի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Չափագիտության ազգային ինստիտուտից, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամից:
Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է գիտությանը վերաբերող խնդիրների ընդհանրական պատկերը: Կարեւորելով նման ձեւաչափով քննարկումների անհրաժեշտությունը՝ նա նշել է, որ համակարգում կան մի շարք խնդրահարույց հարցեր:
Աննա Կոստանյանը նշել է, որ քննարկման նպատակն է վեր հանել առկա խնդիրները եւ փորձել գտնել առավել արդյունավետ լուծումներ:
«Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ծրագրի ղեկավար Արեւիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի մարտին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, ըստ որի Չափագիտության ազգային ինստիտուտի կազմում գործող Արագածի գիտական կենտրոնն իր բոլոր ակտիվներով փոխանցվում է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամին՝ ներդրումային ծրագիր իրականացնելու եւ գիտաարտադրական, կրթական նշանակության էկոհամակարգ ձեւավորելու նպատակով: Կենտրոնը բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ծավալելու է հետազոտական եւ կիրառական մի շարք աշխատանքներ: Երկար տարիներ է, ինչ ձեռնարկվել է Հերունու ազգային տիեզերական կենտրոնի ստեղծման եւ ՌՕԴ-54/2.6 դիտակի վերագործարկման նախագիծ: Ակտիվ քննարկումներ են անցկացվել թե՛ կառավարության, թե՛ ոլորտի հայտնի գիտնականների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Չափագիտության ազգային ինստիտուտի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի խոսքով՝ համապատասխան որոշումից հետո ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Նրա համոզմամբ՝ առաջիկայում կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն նաեւ դիտակի գործարկման հնարավորություններին, տեխնիկական պահանջներին վերաբերող հարցերը:
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Աշխատանքային այցով 2019 թվականի հուլիսի 9-10-ը ներառյալ Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը, Վահագն Թեւանյանը եւ Վարդան Աթաբեկյանը: ...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 8-ի արտահերթ նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի ...
Նախատեսվում է խստացնել ապօրինի անտառահատումների եւ որսագողության համար սահմանված պատժամիջոցները
Հուլիսի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը: Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ Կ...
Վրանային ճամբար Շուշիում
ՀՀ ԱԺ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Արգիշտի Մեխակյանն ու Վարդան Աթաբեկյանը հուլիսի 8-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ են ներկյացրել հուլիսի 9-ին Շուշիում մեկնարկող վրանային ճամբարի վերաբերյալ: Սոֆիա Հովսեփյանը տեղեկացրել է, որ ծրագիրը ֆինանսավորում են ՀՀ նախագահ Արմեն Սարգս...
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին
Հուլիսի 8-ին Կոտ դ'Իվուարի Աբիջան քաղաքում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստը` «Խորհրդարանները եւ ժողովրդավարության ամրապնդումը» խորագրով: Նստաշրջանի ֆրանկոֆոն 88 անդամ երկրների շարքում մասնակցում է նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ի դեմս Ֆրանկոֆոնիա...
Վահե Էնֆիաջյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Ողջունելով դեսպանին՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերությունները, կարեւորել միջազգային հարթակներում մի...
Աշխատանքային քննարկում խորհրդարանում
Հուլիսի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարարության, Պրոբացիայի ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացու...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Համաշխարհային առողջապահական վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում ԱՀԿ անդամ երկրների պատգամավորների հանդիպմանը մասնակցելու համար 2019 թվականի հուլիսի 9-12-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) կգործուղվիել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հա...
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:00-ին...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Մամուլի ասուլիսի հրավեր
Հուլիսի 8-ին՝ ժամը 14:30-ին, ԱԺ-ի 414 դահլիճում տեղի կունենա պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի, Արգիշտի Մեխակյանի, Վարդան Աթաբեկյանի եւ Տաթեւիկ Հայրապետյանի մամլո ասուլիսը: Ներկայացվելու են մանրամասներ հուլիսի 9-ին Շուշիում մեկնարկող վրանային ճամբարի մասին: ...