National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.10.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
08.07.2019
Քննարկվել է Հերունու ազգային տիեզերական կենտրոնի հարցը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ հուլիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել է աշխատանքային քննարկում Հերունու ազգային տիեզերական կենտրոնի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Չափագիտության ազգային ինստիտուտից, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամից:

Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է գիտությանը վերաբերող խնդիրների ընդհանրական պատկերը:  Կարեւորելով նման ձեւաչափով քննարկումների անհրաժեշտությունը՝ նա նշել է, որ համակարգում կան մի շարք խնդրահարույց հարցեր:

Աննա Կոստանյանը նշել է, որ քննարկման նպատակն է վեր հանել առկա խնդիրները եւ փորձել գտնել առավել արդյունավետ լուծումներ:

«Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ծրագրի ղեկավար Արեւիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի մարտին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, ըստ որի Չափագիտության ազգային ինստիտուտի կազմում գործող Արագածի գիտական կենտրոնն իր բոլոր ակտիվներով փոխանցվում է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամին՝ ներդրումային ծրագիր իրականացնելու եւ գիտաարտադրական, կրթական նշանակության էկոհամակարգ ձեւավորելու նպատակով: Կենտրոնը բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ծավալելու է հետազոտական եւ կիրառական մի շարք աշխատանքներ: Երկար տարիներ է, ինչ ձեռնարկվել է Հերունու ազգային տիեզերական կենտրոնի ստեղծման եւ ՌՕԴ-54/2.6 դիտակի վերագործարկման նախագիծ: Ակտիվ քննարկումներ են անցկացվել թե՛ կառավարության, թե՛ ոլորտի հայտնի գիտնականների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Չափագիտության ազգային ինստիտուտի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի խոսքով՝ համապատասխան որոշումից հետո ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Նրա համոզմամբ՝ առաջիկայում կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն նաեւ  դիտակի գործարկման հնարավորություններին, տեխնիկական պահանջներին վերաբերող հարցերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS