Տպել
08.07.2019
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին
1 / 4

Հուլիսի 8-ին Կոտ դ'Իվուարի Աբիջան քաղաքում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստը` «Խորհրդարանները եւ ժողովրդավարության ամրապնդումը» խորագրով:

Նստաշրջանի ֆրանկոֆոն 88 անդամ երկրների շարքում մասնակցում է նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ի դեմս Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի եւ պատվիրակության անդամ Մերի Գալստյանի:

Նախօրեին տեղի են ունեցել ՖԽՎ հանձնաժողովների նիստերը, որտեղ քննարկվել են Ֆրանկոֆոն տարածաշրջաններում հակամարտությունների խաղաղ լուծման ուղղությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ թվային կառավարման ներդրման անհրաժեշտության, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության դեմ անդամ երկրնրերի համատեղ ջանքերի խորացման եւ կանաչ տնտեսության զարգացմանն ուղղված թեմաներ:

Հանձնաժողովների նիստերին ՀՀ պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ բարեփոխումների ընթացքն ու զարգացման տեսլականը:

Նստաշրջանը շարունակելու է աշխատանքը մինչեւ հուլիսի 9-ը:


04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...