Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նամակում ասված է.
«Հարգելի պարոն Միրզոյան,
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Սահմանադրության օրվա առթիվ:
Բաղձալի անկախության վերականգնումից հետո մայր օրենքի ընդունումը կարեւորագույն քայլ էր պետականության վերակերտման ճանապարհին, որն ամրագրեց Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության բնույթը:
Հայրենիքում սահմանադրական մշակույթի անընդհատ զարգացումն այսուհետ եւս պետք է ապահովի օրենքի գերակայություն ու ամրապնդի երկրի ժողովրդավարական զարգացման անկասելի ուղին՝ երաշխավորելով մարդու եւ քաղաքացու իրավունքների պատշաճ պաշտպանություն եւ արդարության ու հավասարության սկզբունքների վրա հիմնված առաջընթաց՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում:
Վերստին շնորհավորում եմ պետական նշանակալի տոնի առթիվ եւ մաղթում եռանդուն գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու բարօրության»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում
«Մեծարգո՛ պարոն Սիլուրիս, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթով հանդես գալ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի առջեւ: Նախքան բուն ելույթիս անցնելը, թույլ տվեք շնո...
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ
Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ: Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ պատրաստ...