Տպել
05.07.2019
Սահմանադրության օրվա առթիվ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը
1 / 1

Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նամակում ասված է.

«Հարգելի պարոն Միրզոյան,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Սահմանադրության օրվա առթիվ:

Բաղձալի անկախության վերականգնումից հետո մայր օրենքի ընդունումը կարեւորագույն քայլ էր պետականության վերակերտման ճանապարհին, որն ամրագրեց Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության բնույթը:

Հայրենիքում սահմանադրական մշակույթի անընդհատ զարգացումն այսուհետ եւս պետք է ապահովի օրենքի գերակայություն ու ամրապնդի երկրի ժողովրդավարական զարգացման անկասելի ուղին՝ երաշխավորելով մարդու եւ քաղաքացու իրավունքների պատշաճ պաշտպանություն եւ արդարության ու հավասարության սկզբունքների վրա հիմնված առաջընթաց՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում:

Վերստին շնորհավորում եմ պետական նշանակալի տոնի առթիվ եւ մաղթում եռանդուն գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու բարօրության»:


05.07.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում
§Ø»Í³ñ·á° å³ñáÝ êÇÉáõñÇë« Ñ³ñ·»ÉÇ° ·áñÍÁÝÏ»ñ...

05.07.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ
Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ: Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ պատրաստ...