National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.07.2019
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի եւ Կիպրոսի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ
1 / 10

Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ` ղեկավար Յորղոս Լիլիկասի եւ տեղակալ Նիկոս Տոռնարիտիսի ղեկավարությամբ:

Կիպրական կողմը, ողջունելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ կապերը գալիս են դարերի խորքից եւ առանձնանում իրենց յուրօրինակ ջերմությամբ, ընդհանուր պատմությամբ եւ արժեհամակարգով: Կողմերն առանձնահատուկ կարեւորել են Հայաստան-Կիպրոս խորհրդարանական սերտ համագործակցության առկա ձեւաչափը եւ ընդգծել հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Կիպրոսում ապրող հայ համայնքի գործունեությանը:

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել հանձնաժողովի անդամներին Հայաստանին առնչվող բոլոր սկզբունքային հարցերում մեր երկրի կողքին լինելու եւ երկու պետությունների առջեւ կանգնած մարտահրավերներին միասին դիմակայելու համար: Ազգային ժողովի նախագահը հաջողություն է մաղթել հանձնաժողովի հետագա աշխատանքներին` նշելով, որ Հայաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններից հետո վերջինիս գործունեությունում նորանոր հորիզոններ են բացվում:

Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Մխիթար Հայրապետյանը մատնանշել է երկու երկրների միջեւ արտաքին քաղաքականության երեք հիմնական` եվրոպական, եվրասիական եւ մերձավորարեւելյան ուղղությունները, որոնց շրջանակներում հանձնաժողովականները կձեւավորեն իրենց հիմնական անելիքը: Մխիթար Հայրապետյանը կարեւորել է Կիպրոսի դերակատարությունը ՀՀ-ԵՄ հարաբերություններում, ինչպես նաեւ Հայաստանի դերակատարությունը` որպես ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության արդյունավետ կամուրջ:

Հանձնաժողովի անդամները հանդես են եկել հայտարարություններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am