National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
01.07.2019
Ամփոփվել են ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները
1 / 5

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ, հունիսի 24-28-ը մասնակցել է Ստրասբուրգում կայացած վեհաժողովի ամառային նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:  Հուլիսի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության  անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը, Հովհաննես Իգիթյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել են կատարված աշխատանքներին:

Տաթեւիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն արդեն ներկայացված են ԵԽԽՎ քաղաքական խմբերում: Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Տաթեւիկ Հայրապետյանը ներկայացված են՝ ԵԺԿ, Սոս Ավետիսյանը՝ Սոցիալիստների, դեմոկրատների եւ կանաչների, իսկ Հովհաննես Իգիթյանը՝ Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինք քաղաքական խմբերում:

Սոս Ավետիսյանի խոսքով՝ տարբեր քաղաքական խմբերում ներկայացված լինելը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ՀՀ վարած քաղաքականության լոբբինգը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները հանդես են եկել մի շարք բանաձեւերի նախագծերի նախաձեռնությամբ:

 Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունն այսուհետ  հանդես է գալու համաեվրոպական օրակարգով, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի հստակ պատասխան է տրվելու:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է չճանաչված պետություններում բնակչության կրթական իրավունքի հարցը: Նրա խոսքով՝ 1960թ. ստորագրված ՅՈւՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի համաձայն, որը վավերացրել են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, պետության չճանաչված լինելը պատճառ չէ, որ ոտնահարվեն այդ տարածքում ապրող բնակիչների կրթական իրավունքները: ԵԽ-ում նախատեսվում է ձեւավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը զբաղվելու է այդ հարցերով՝ ի պաշտպանություն նաեւ Արցախի Հանրապետության ուսանողների:

Հովհաննես Իգիթյանը նշել է, որ անդրադարձել են Սիրիայի քաղաքական իրավիճակին, փախստականներին վերաբերող հարցերին, հայ համայնքի խնդիրներին:

Պատվիրակության անդամները ներկայացրել են նաեւ մանրամասներ ԵԽԽՎ-ում  Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցի քննարկումից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS