National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.7.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
01.07.2019
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանների աշխատանքը
1 / 21

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 1-ին շարունակել է հունիսի 28-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են ՀՀ Կառավարության ներկայացրած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք նիստի ավարտին քվեարկություններով ընդունվել են:

Նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո գրեթե չեն փոփոխվել. կատարվել են որոշ խմբագրական լրամշակումներ:

ՀՀ Կառավարության առաջարկով օրակարգից հանվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը պետք է քննարկվեր երկրորդ ընթերցման ընթացակարգով:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 28-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան ՝ օրակարգում ունենալով Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:

Թեկնածուի կենսագրական եւ մասնագիտական հատկանիշները ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Աննա Մարգարյանը ԲԴԽ-ի գործունեության իրականացման եւ դատաիրավական բարեփոխումների հիմնարար սկզբունքների առնչությամբ ներկայացրել է իր մոտեցումները: Թեկնածուն կարեւորել է արդարադատության ոլորտի արդար, ինքնուրույն եւ անաչառ գործունեության ապահովումը՝ նշելով, որ ԲԴԽ-ի առաքելությունն այդ գործընթացին աջակցելը պետք է լինի՝ մի կողմից հնարավորություն տալով դատական համակարգին արդյունավետ աշխատել, մյուս կողմից նպաստել համակարգի հանդեպ հանրության վստահության բարձրացմանը: Նա անդրադարձել է նաեւ դատավորների անկախության երաշխիքներին, դատական համակարգի ներկայացուցիչների կենսաթոշակային բավարար ապահովվածության մակարդակի ապահովմանը: Խոսելով դատական գործերի քննության արագության եւ արդյունավետության մասին` Աննա Մարգարյանն այդ հարցում արժեւորել է այլընտրանքային մեխանիզմների կիրառումը, ինչը թույլ կտա թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը: Դատական համակարգի արդյունավետ գործունեության հարցում թեկնածուն կարեւորել է օրենսդրության վերանայումը, դատարանների վերափոխման գործընթացում՝ դատավորների վերապատրաստումը եւ երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը: Ըստ նրա՝ այսօր դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու խնդիր կա, համակարգը գրավիչ չէ, պատճառը ծանրաբեռնվածությունն է եւ սոցիալական բացասական մոտեցումը համակարգի նկատմամբ: Այս համատեքստում Աննա Մարգարյանը կարեւորել է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը:

Թեկնածուի համոզմամբ՝ ԲԴԽ-ն դատարանների անկախության ձեւավորմանն աջակցող կառույց պետք է լինի: Նա պատրաստակամություն է հայտնել ներգրավված լինելու օրենսդրական փաստաթղթերի մշակման գործընթացում, ինչպես նաեւ կարեւորել միջազգային չափորոշիչների ներմուծումը տեղական օրենսդրություն:

Պատգամավորների հարցադրումներին ի պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանն անդրադարձել է դատական վեճերի լուծման մեխանիզմներին, դատարանների ծանրաբեռնվածությանը, դատական իշխանության հանդեպ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված քայլերին, դատաիրավական համակարգի գործունեության հրապարակայնությանը, անցումային արդարադատության համակարգի ներդրման, արդարադատության ոլորտի առողջացման հարցում վեթթինգի կիրառմանը, դատավորների օգնականների ավելացման հնարավորությանը, դատավորների գործունեությանը եւ մի շարք այլ հարցերի առնչությամբ ներկայացրել իր տեսակետը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնել է Գեւորգ Գորգիսյանը: Նա նշել է, որ իրենց կողմից ներկայացված ԲԴԽ անդամի երկու թեկնածուները մերժվել են իշխանության կողմից: Ըստ բանախոսի` դրանով խախտվում է քաղաքական բազմազանությունը, խմբակցությունների կողմից անկախ մարմիններում թեկնածու առաջադրելու իրավունքը դառնում է անիրագործելի: Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետն արտահայտելով՝ Սերգեյ Բագրատյանն ընդգծել է, որ հանրային անվստահություն կա դատական համակարգի նկատմամբ: Նրա համոզմամբ՝ ԲԴԽ այնպիսի կազմ պետք է ընտրվի, որը ներկա հարաբերություններն ու իրոությունները փոխանցի նաեւ արդարադատության համակարգ: Նշելով, որ ներկայացված թեկնածուն իր գիտելիքներով բավարարում է իրենց պահանջները՝ Սերգեյ Բագրատյանը կարեւորել է նման ընտրության մրցութային կարգով անցկացումը, քանի որ մրցակցության պայմաններում կընտրվի լավագույնը:

Քվեարկության արդյունքում 66 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջադրված թեկնածու Աննա Մարգարյանը չի ընտրվել ԲԴԽ անդամ:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


01.07.2019
Ամփոփվել են ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ, հունիսի 24-28-ը մասնակցել է Ստրասբուրգում կայացած վեհաժողովի ամառային նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:  Հուլիսի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության  անդամներ Վլադիմիր Վարդանյա...

01.07.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները հանդիպել են ԲԴԽ անդամի թեկնածուի հետ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները հուլիսի 1-ին հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի հետ, ում թեկնածությունն այդ պաշտոնում ընտրվելու համար  առաջադրել էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Օրենսդիրների հետ զրո...


01.07.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը
«Հարգելի Վյաչեսլավ Վիկտորի, մեծարգո տիկին Մատվիենկո,հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերի համար, Կազմկոմիտեի նախագահ պարոն Տոլստոյին՝ ջ...

01.07.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Հուլիսի 1-ին՝ ժամը 14:30-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am