Տպել
28.06.2019
Խորհրդարանի հյուրերն էին Վանաձորի համար 6 հիմնական դպրոցի աշակերտները
1 / 4

Հունիսի 28-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հրավերով խորհրդարան էին այցելել Վանաձորի համար 6 հիմնական դպրոցի աշակերտները: «Բաց դասն»  ընթացել է  հարցուպատասխանի ձեւաչափով:

Աշակերտները հետաքրքրվել են  կրթական ոլորտին վերաբերող սպասվելիք օրենսդրական նախաձեռնություններով:

Հյուրերը մասնավորապես բարձրաձայնել են Վանաձորի ասֆալտապատմանը, աղբահանությանը, ինչպես նաեւ քաղաքի բարելավմանը, նախակրթարաններին առնչվող հարցեր: Ի պատասխան` Վանաձորից ընտրված պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշել է, որ ասֆալտապատման գործընթացն արդեն մեկնարկել է, իսկ մնացած հարցերի առնչությամբ խոստացել է աչալուրջ լինել:

Պատգամավորն աշակերտներին հորդորել է լավ սովորել, ընտրել այնպիսի մասնագիտություն, որը ոչ թե նորաձեւ է, այլ հոգեհարազատ: