Տպել
28.06.2019
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը` Մոսկվայում
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ը գտնվում է Մոսկվայում՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:

Այցի շրջանակում հունիսի 27-ին տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Յուրի Վորոբյովի երկկողմ հանդիպումը: Քննարկվել են առաջիկա նիստի օրակարգային, ինչպես նաեւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մոսկվայում նախատեսվում է երկկողմ հանդիպում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեւերովի հետ:

Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Արթուր Դավթյանը, Սարիկ Մինասյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Արկադի Խաչատրյանը:


25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...