Տպել
28.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «ՆԱՏՕ-ի կողմնորոշման ծրագիր» միջոցառման աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 3-ը ներառյալ Բրյուսել «Բելգիայի Թագավորություն» կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը,  Տիգրան Կարապետյանը, Սիփան Փաշինյանը, Գոռ Գեւորգյանը եւ Արեն Մկրտչյանը:

Լեհաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ եվրոպական միության հետ կապերի հանձնաժողովի  նիստին մասնակցելու համար 2019 թվականի հուլիսի 1-5-ը ներառյալ Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) կգործուղվեն  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Արման Աբովյանը, Արման Բաբաջանյանը:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ամառային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հուլիսի 2-9-ը ներառյալ  Լյուքսեմբուրգ  (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Մարիա Կարապետյանը, Համազասպ Դանիելյանը: 
 
«Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով երկրորդ միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 3-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Նարեկ Մկրտչյանը եւ Անուշ Բեղլոյանը (2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ը ներառյալ):

ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին ընդառաջ Սլովակիայի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ը ներառյալ Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանը եւ Սոնա Ղազարյանը: