National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
27〈=arm.06.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.06.2019
Քննարկում` կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ
1 / 4

Հունիսի 27-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցել են պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հանդիպման առիթ են հանդիսացել նաեւ վերջերս կաթնամթերքի շուկայում արված փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ լաբորատորիաներից մեկը Հայաստանում վաճառվող թթվասերում հայտնաբերել է բուսական յուղ,  մյուսը՝ ոչ: Բաբկեն Թունյանի խոսքով՝ նման փորձաքննության արդյունքների հրապարակումները կարող են աղավաղել շուկան՝ ազդելով պահանջարկի վրա: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ տարբեր ժամանակներում կատարվել են փորձաքննություններ, հայտնաբերվել  նյութեր, հարուցվել վարույթներ, տուգանվել ընկերություններ: Բաբկեն Թունյանը նշել է, որ քննարկման նպատակն է գտնել ոլորտում առկա խնդիրների լուծման տարբերակները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ մեր երկրում չկա ռեֆերենս լաբորատորիա (լաբորատոր ոլորտի սահմանադրական դատարան): Զեկուցողի խոսքով՝ հիմնականում բարձրացված խնդիրը նմուշառման եւ այն ճիշտ տեղափոխելու մեջ է, այլ ոչ թե լաբորատորիայի կողմից տրվող պատասխանի: Նրա տեղեկացմամբ՝ դեպքեր են եղել, երբ լրատվամիջոցը հայտնաբերել է չգրանցված թունաքիմիկատներ պարունակող ապրանք, բարձրաձայնել դրա մասին, սակայն մինչեւ պետական կառույցը հասել է տվյալ օբյեկտ, խնդիրն արդեն վերացված է եղել: Գեորգի Ավետիսյանը նշել է, որ հուլիսի 1-ից կեղծ մակնշմամբ ապրանք արտադրողները պատժվելու են: 
  
Քննարկման մասնակիցները կարեւորել են լաբորատոր հետազոտման ուղարկելուց առաջ ապրանքի նմուշառման կանոնների պահպանումը, լաբորատորիաների գործունեության հանդեպ հանրային վերահսկողությունը: Կարծիք է հնչել, որ տարբեր լաբորատորիաների կողմից միեւնույն ապրանքի վերաբերյալ տված արդյունքների միջեւ տարբերությունը կարող է լինել ոչ զգալի: Մասնագետները նշել են, որ բուսական յուղի առկայությունը սննդի մեջ վտանգավոր չէ, կարեւորը դրա վերաբերյալ մակնշման խնդիրն է, որի դեպքում գնորդն անձամբ կորոշի՝ գնել տվյալ ապրանքը, թե ոչ:

Ամփոփելով քննարկումը՝ Բաբկեն Թունյանն առաջարկել է հանդիպել հուլիսի 9-ին եւ քննարկել ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:


27.06.2019
Հանձնաժողովը քննարկել է ջրօգտագործման, ջրաէկոհամակարգի պահպանությանը վերաբերող նախագիծ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հունիսի 25-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ ...

27.06.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 27-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է պետական գույքի գրանցման, պետական տուրքի ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին...

27.06.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

27.06.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք  աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ:...

27.06.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

27.06.2019
Տեղեկատվություն
Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նոր մասնաշենքի 214 սրահում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է աշխատանքային քննարկում՝ «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS