Տպել
26.06.2019
Երեւանի տարբեր բուհերի ուսանողներ այցելել են Ազգային ժողով
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ԲՀԿ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հունիսի 26-ին հանդիպել է Երեւանի տարբեր բուհերի ուսանողների հետ:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն անդրադարձել է մեր երկրում ընթացող բարեփոխումներին: Կարեւորելով կրթության դերը երկրի առաջընթացի մեջ` պատգամավորն ուսանողներին տեղեկացրել է, որ նախօրեին Վիետնամից ժամանած պատվիրակության հետ քննարկել է ուսանողների փոխանակման ծրագրեր:

Խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ իրենց խմբակցությունում հանդիպել են ՏՄՊՊՀ թեկնածուների հետ եւ քննարկել, թե ինչպիսի ծրագրեր են նրանք իրականացնելու ընտրվելու դեպքում, մասնավորապես` ինչով են տարբերվելու նախկին անդամներից:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Ուսանողներին մասնավորապես հետաքրքրել են կրթության, անցումային արդարադատության, մեքենաների մաքսազերծմանն առնչվող հարցերը: Անդրադարձ է կատարվել հայաստանյան բուհերի թվին եւ դրանց գործունեության արդյունավետությանը:

Վահե Էնֆիաջյանն ուսանողներին հորդորել է հետեւել խորհրդարանում տեղի ունեցող իրադարձություններին, Ազգային ժողովի հերթական ու արտահերթ նիստերին, ԱԺ խմբակցություններին առաջարկություններ ներկայացնել այս կամ այն հարցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով` նման հանդիպումները շարունակական կլինեն:


26.06.2019
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թեկնածուները հանդիպել են ԱԺ խմբակցությունների հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ հունիսի 26-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թեկնածուներ Կարեն Սեդրակյանը եւ Էդգար Ճաղարյանը: Թեկնածուներն օրենսդիրներին են ներկայացրել իրենց կենսագրու...

26.06.2019
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունիսի 26-ին հանդիպել է ԵԽ պատվիրակության ներկայացուցիչների հետ: ԵԽ մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության արեւելյան գործընկերության եւ Ռուսաստանի Դաշնության բաժնի ղեկավար Տիգրան Կարապետյանը խոս...