Տպել
26.06.2019
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թեկնածուները հանդիպել են ԱԺ խմբակցությունների հետ
1 / 8

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ հունիսի 26-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թեկնածուներ Կարեն Սեդրակյանը եւ Էդգար Ճաղարյանը:

Թեկնածուներն օրենսդիրներին են ներկայացրել իրենց կենսագրություններն ու աշխատանքային ուղիները, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին: Նրանք մանրամասնել են, թե ինչպես են աշխատելու այդ ինքնավար մարմնում, եթե արժանանան պատգամավորների հավանությանը:

Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանը պատասխանել են պատգամավորների բազմաբնույթ հարցերին:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրվելու համար Կարեն Սեդրակյանի եւ Էդգար Ճաղարյանի թեկնածություններն առաջարկել է ՀՀ վարչապետը: Նրանց ընտրության հարցը նախատեսվում է քննարկել հունիսի 28-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...