Տպել
26.06.2019
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թեկնածուները հանդիպել են ԱԺ խմբակցությունների հետ
1 / 8

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ հունիսի 26-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թեկնածուներ Կարեն Սեդրակյանը եւ Էդգար Ճաղարյանը:

Թեկնածուներն օրենսդիրներին են ներկայացրել իրենց կենսագրություններն ու աշխատանքային ուղիները, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին: Նրանք մանրամասնել են, թե ինչպես են աշխատելու այդ ինքնավար մարմնում, եթե արժանանան պատգամավորների հավանությանը:

Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանը պատասխանել են պատգամավորների բազմաբնույթ հարցերին:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրվելու համար Կարեն Սեդրակյանի եւ Էդգար Ճաղարյանի թեկնածություններն առաջարկել է ՀՀ վարչապետը: Նրանց ընտրության հարցը նախատեսվում է քննարկել հունիսի 28-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում:


26.06.2019
Երեւանի տարբեր բուհերի ուսանողներ այցելել են Ազգային ժողով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ԲՀԿ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հունիսի 26-ին հանդիպել է Երեւանի տարբեր բուհերի ուսանողների հետ: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն անդրադարձել է մեր երկրում ընթացող բարեփոխումներին: Կարեւորելով կրթության դերը երկրի առաջընթացի մեջ` պատգամավորն ուսանողներին ...

26.06.2019
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունիսի 26-ին հանդիպել է ԵԽ պատվիրակության ներկայացուցիչների հետ: ԵԽ մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության արեւելյան գործընկերության եւ Ռուսաստանի Դաշնության բաժնի ղեկավար Տիգրան Կարապետյանը խոս...