National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
25.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 27-28-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը (հունիսի 27-29-ը ներառյալ), ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Արթուր Դավթյանը, Սարիկ Մինասյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արկադի Խաչատրյանը:

Ռումինիայի եւ Բուլղարիայի խորհրդարանների պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու համար 2019 թվականի հունիսի 25-ին Բուխարեստ (Ռունինիա) եւ 2019 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Սարգիս Խանդանյանը:

«Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների կուսակցությունների դաշինքի» խորհրդի նիստին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 27-29-ը ներառյալ Ցյուրիխ (Շվեյցարիայի Համադաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS