Տպել
21.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպական խորհրդարանական համաժողովի կողմից կազմակերպվող «Համապարփակ առողջապահական ապահովագրություն, առողջապահության ֆինանսավորում, իմունիզացիա, ժողովրդագրություն եւ զարգացում» թեմայով խորհրդարանական քննարկմանը մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 22-29-ը ներառյալ Լուսակա (Զամբիայի Հանրապետություն) եւ Արաբական Միացյալ Էմիրությունների պետական նախարար Ահմեդ Բին Մոհամեդ Ալջարուայի հետ հանդիպում ունենալու համար 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի-2-ը ներառյալ Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ) կգործուղվի ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին ընդառաջ Դանիայի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2019 թվականի հունիսի 24-26-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանը եւ Տարոն Սիմոնյանը: