Տպել
24.06.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թեկնածուների հետ
1 / 6

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հունիսի 24-ին հանդիպել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանի հետ:

Թեկնածուն ծանոթացրել է իր կենսագրությանը, անդրադարձել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի գործունեության իր տեսլականին:

Կարեն Սեդրակյանը պատասխանել է պատգամավորների հարցերի:

Նույն օրը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեկ այլ անդամի թեկնածու Էդգար Ջավադյանի հետ: Նա մանրամասնել է  նշյալ պաշտոնում ընտրվելու դեպքում իր աշխատանքնային ծրագրերը:

Պատգամավորները թեկնածուից ստացել են իրենց  հետաքրքրող հարցերի պատասխանները: