Հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողով այցելել են Գեղարքունիքի մարզի ութ համայնքի դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ, որոնց հետ հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը:
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու իրականացվող բարեփոխումներին: Կարեւորելով կրթության դերը երկրի առաջընթացի մեջ` պատգամավորն աշակերտներին հորդորել է լավ սովորել, ընտրել պահանջարկ ունեցող եւ հոգեհարազատ մասնագիտություն:
Աշակերտները ցանկություն են հայտնել հաճախ այցելել պետական կառույցներ եւ ծանոթանալ դրանց գործունեությանը, ինչը կօգնի ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Իր հերթին պատգամավորը կարեւորել է հանրակրթական դպրոցներում «Վարպետաց դասերի» ինստիտուտի զարգացումը:
Անդրադարձ է կատարվել ներկայիս 12-ամյա կրթական համակարգին եւ նշվել, որ այդտեղ բարեփոխումների կարիք կա:
Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, եղել Ազգային ժողովի պատմության թանգարանում:
Հանդիպումը նախաձեռնել էր «Էդու-լոջիկ» հավասար մեկնարկ» ծրագրի՝ «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ինստիտուտ հասարակական կազմակերպությունը:
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...