Տպել
19.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հանձնաժողովի մշակույթի, բազմազանության եւ մշակութային ժառանգության եւ լրատվամիջոցների եւ տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 20-22-ը ներառյալ Բեռն (Շվեյցարիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 23-29-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վլադիմիր Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Իգիթյանը, Էդմոն Մարուքյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը: