Տպել
24.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի եւ «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար հունիսի 24-28-ը ներառյալ Տոկիո (Ճապոնիա) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի եւ համայնքային միավորումների համառուսական կոնգրեսի համատեղ համաժողով նիստին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 27-28-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին ընդառաջ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2019 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը եւ Ծովինար Վարդանյանը:

ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին ընդառաջ Իսպանիայի Թագավորության եւ Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանների պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու համար 2019 թվականի հունիսի 24-25-ը ներառյալ Մադրիդ (Իսպանիայի Թագավորության) եւ 2019 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ Լիսաբոն (Պորտուգալիայի Հանրապետության) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:

ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին ընդառաջ Դանիայի եւ Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2019 թվականի հունիսի 24-25-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) եւ 2019 թվականի հունիսի 26-28-ը ներառյալ Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանը եւ Տարոն Սիմոնյանը: