Տպել
20.06.2019
Շիրակի մարզի Ջրափիի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները` խորհրդարանում
1 / 5

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի 20-ին խորհրդարան էին այցելել ՀՀ Շիրակի մարզի Ջրափիի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները:

Հյուրերի հետ «Բաց դաս» է անցկացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Ողջունելով դպրոցականներին Ազգային ժողովում` պատգամավորը ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքն ու հիմնական գործառույթները:

Հետաքրքրվելով կրթության ոլորտի ծրագրերով՝ ներկաները բարձրաձայնել են Շիրակի մարզի դպրոցներում ներառական ուսուցման ներդրման խնդիրը:

Սոֆյա Հովսեփյանը պատասխանել է աշակերտների հարցերին՝ հորդորելով լավ սովորել, քանզի ամուր եւ կայուն պետության հիմքը կրթված սերունդն է:

Հյուրերը նաեւ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել հերթական նիստի աշխատանքին, ԱԺ թանգարանում ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...