National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
18.06.2019
Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակությանը հյուրընկալել են ԱԺ ԲՀ խմբակցությունում
1 / 1

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը հունիսի 18-ին ընդունել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության եվրասիական երկրների հետ աշխատանքի բաժնի տնօրեն Ցյան Նայչենին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ  Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը:

Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իրենք տպավորված են Չինաստանի տնտեսության դինամիկ աճով եւ գիտական նորագույն ներդրումներով, որոնք երկրի տնտեսությունն այսօր դարձրել են աշխարհի խոշորագույն ու մրցունակ տնտեսություններից մեկը:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշել է, որ ԵԱՏՄ-ն ընդլայնել  է համագործակցությունն Իրանի, Սինգապուրի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Վիետնամի եւ այլ երկրների հետ ու Չինաստանն այդ ոլորտում անկյունաքարային երկիր է:

Զրուցակիցները քննարկել են նաեւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը, որտեղ, ինչպես նշել է Նաիրա Զոհրաբյանը, Հայաստանը պետք է ունենա առանցքային դերակատարություն՝ որպես ժամանակին պատմական Մետաքսի ճանապարհի կարեւորագույն երկրներից մեկը:

Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունից առաջիկայում Հայաստան է հրավիրել Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներին: Երկկողմ միջպետական եւ միջկուսակցական հարաբերություններն առավել զարգացնելու նպատակով Ցյան Նայչենն իր հերթին փոխադարձ այցով Չինաստան է հրավիրել ԲՀԿ նախագահի գլխավորած պատվիրակությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS