National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
18〈=eng.06.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.06.2019
Վահե Գրիգորյանն ընտրվել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր
1 / 18

Հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված եւ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած  պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 3 արձանագրությունը, ըստ որի՝ պատգամավորի մանդատը տրվում է «Իմ քայլը»  կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի  հերթական հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին:

Պատգամավորն օրենքի համաձայն նիստում  երդվել է:

Խորհրդարանը քննարկել է գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություններ ստացած օրենսդրական նախաձեռնություններն ԱԺ  նստաշրջանի  օրակարգում ընդգրկելու վերաբերյալ հարցը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը  խորհրդարանի որոշմամբ չեն  ընդգրկվել ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի  նախագծում:

Պատգամավորները հաստատել են ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը, որից հետո ձեռնամուխ եղել օրակարգային հարցերի քննարկմանը:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն խորհրդարանն անդրադարձել է  Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցին:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահն այդ թափուր  պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից այս տարվա մայիսի 29-ին ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուի չընտրվելուց անմիջապես  հետո  ՀՀ նախագահը եւս մեկ անգամ  հանդիպել է երկրի իրավական ոլորտի մասնագետների, իրավաբանական համայնքի  ներկայացուցիչների հետ,  անհատական զրույցներ ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թափուր  պաշտոնում ընտրվելու համար դիմած հավանական թեկնածուների հետ, որոնց ընտրությունը սահմանափակված էր տվյալ պաշտոնին համապատասխանող մի քանի իրավաբանների շրջանակով,  եւ առաջադրել է Վահե Գրիգորյանի  թեկնածությունը:

Էմիլ Տարասյանը ներկայացրել է թեկնածուի  կենսագրությունը, որից հետո Վահե Գրիգորյանը  խոսել է  Սահմանադրական դատարանի գործունեության, հանրային կյանքում այդ մարմնի կարեւորագույն դերակատարության, ՍԴ դատավորի աշխատանքի վերաբերյալ  իր տեսլականի եւ պատկերացումների մասին,  կարեւորել բարեփոխումների իրականացումն իրավական համակարգում եւ մասնավորապես` այդ  կառույցում:

Պատգամավորները՝ առաջադրված թեկնածության վերաբերյալ

Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ խմբակցությունը որոշել է քվեարկել ազատ:  Նրա գնահատմամբ՝ եթե թեկնածուն քաղաքական շարժառիթներով է ընտրվել, չի կարող քաղաքական ուժին  չծառայել: Ըստ պատգամավորի՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելիս պետք է հաշվի առնել բացառապես նրա մասնագիտական որակներն ու փորձը, ներդրումը ոլորտում:

Վիկտոր Ենգիբարյանի խոսքով՝ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը եւ ընտրությունն արդարության վերականգնման խնդիր է: Արդարադատության ու դատաիրավական ոլորտի հարցերը, ըստ նրա, հանրության ուշադրության կենտրոնում են եւ կարեւոր է դրանց լուծմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը:

Վլադիմիր Վարդանյանը սահմանադրական արդարադատությանը, առաջադրված թեկնածությանը եւ ՍԴ գործունեությանն է անդրադարձել՝ փաստելով, որ վերջինս ապահովում է Սահմանադրության հարատեւությունը, սահմանադրական զարգացումների ընթացքը: Նա ողջունելի է համարել այն փաստը, որ ՍԴ դատավորի ընտրության հարցում գերբծախնդրություն է ցուցաբերվում:

Հովհաննես Հովհաննիսյանը խոսել է թեկնածուի մասնագիտական ու մարդկային որակների մասին? նշելով, որ վերջինս իր կենսագրությամբ ապացուցել է, որ իրավական պետության կառուցման ջատագով է: Նա ընդգծել է, որ պետք է կառուցել իրավական պետություն, որտեղ արտոնյալներ չեն լինելու: Պատգամավորն անդրադարձել է նաեւ ՍԴ կայացրած որոշումների կենսունակությանը:

Լիլիթ Մակունցի համոզմամբ՝ ժամանակն է կոտրելու այն կարծրատիպը, որ քաղաքական որոշումը ենթադրում է կուսակցական դիրքորոշում: Ըստ պատգամավորի՝ քաղաքական որոշումն արժեքահեն տեսակետ է: Լիլիթ Մակունցի գնահատմամբ՝ Վահե Գրիգորյանը քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ հետագիծ ունի, ինչը եւս վստահություն է ներշնչում:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի խոսքով՝ Վահե Գրիգորյանը մշտապես քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ է զբաղվել եւ հանրային գործունեության շնորհիվ վստահելի թեկնածու է: ԱԺ փոխնախագահը, պաշտպանելով առաջադրված թեկնածությունը, ընդգծել է, որ Վահե Գրիգորյանը կուսակցական եւ քաղաքական նպատակահարմարությամբ չի առաջնորդվում:

Պաշտպանելով թեկնածությունը՝ Գայանե Աբրահամյանը կարեւորել է թեկնածուի՝ անմնացորդ քաղաքացու կողքին լինելու եւ իրավունքի պաշտպանության դիրքերից հանդես գալուն միտված գործունեությունը:

Անուշ Բեղլոյանի համոզմամբ՝ այսօրվա քվեարկությամբ կարտահայտվի վերաբերմունք ՀՀ պետականության հանդեպ, կբացահայտվեն քաղաքական մտադրություններ:  Ըստ նրա՝ մեր երկրում իրականացված բարեփոխումների գործընթացում ՍԴ-ն առանցքային դեր ունի: Պատգամավորը կարեւորել է թեկնածուի՝ անհատների, քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցում առանձնահատուկ վերաբերմունքը եւ պաշտպանել Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Արման Բաբաջանյանի գնահատմամբ՝ այսօրվա քվերակությամբ է պայմանավորված Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հետագա ընթացքը: «Մեր պարտականությունն է քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող դատական իշխանություն կոչվող որջը վերադարձնել ժողովրդին: Այս քննարկումը եւ քվեարկությունն ամբողջությամբ քաղաքական ակտ է եւ մեր եզրահանգումները եւս պետք է ունենան քաղաքական բովանդակություն ու հիմնավորում»,-ասել է պատգամավորը:

Սուրեն Գրիգորյանը եւ Հայկ Կոնջորյանը խոսել են թեկնածության քաղաքական բաղադրիչի, նրա ընկերների մասով հնչող տեսակետների մասին եւ պարզաբանումներ ներկայացրել:  Հայկ Կոնջորյանը կարեւորել է թեկնածուի մարդակենտրոն հայացքները, ՍԴ-ի գործունեության հանդեպ ունեցած վերաբերմունքը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնելով՝ Տարոն Սիմոնյանը նշել է, որ այս առաջադրումով խախտվում է օրենսդրությունը, ինչը վտանգավոր է եւ՛ քաղաքական իշխանության, եւ՛ առաջադրված թեկնածուի համար:

Արման Աբովյանը, ներկայացնելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը, համոզմունք է հայտնել, որ ՍԴ դատավորը ոչ մի դեպքում չպետք է լինի խոցելի: Պատգամավորի պնդմամբ՝ դատավորի որոշումը չպետք է պարունակի քաղաքական բաղադրիչ, այլ միայն եւ միայն օրենքի գերակայությունը պետք է իշխի:

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Բարձր գնահատելով առողջ քննադատությունը՝ նա անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած տեսակետներին, տվել պարզաբանումներ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ խմբակցությունը ստացել է վստահության քվե, ինչը նաեւ ենթադրում է պատասխանատվության  ստանձնում: ԱԺ փոխնախագահը կոչ է արել գործընկերներին քվեարկել ըստ իրենց խղճի մտոք:

Եզրափակիչ ելույթում Վահե Գրիգորյանը ներկայացրել է իր մոտեցումները պատգամավորների հարցադրումների վերաբերյալ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, ինչպես նաեւ «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ու դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Նիստը նախագահող ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ Աժ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով  ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունը Արարատի եւ Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը եւ խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Հանձնաժողովի նախաձեռնող խմբի անդամ Ծովինար Վարդանյանի ներկայացմամբ՝ պատգամավորները քննարկել են կառույցի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Հիմնական զեկուցողը նշել է, որ հաշվի առնելով ջրօգտագործման ոլորտում առկա խնդիրները, որոնք բազմիցս բարձրացվել են թե՛ հանրության եւ թե՛ լրատվամիջոցների կողմից, ԱԺ  ,Իմ քայլըե խմբակցության մի խումբ պատգամավորներ անհրաժեշտ են համարել ստեղծել քննիչ հանձնաժողով՝ ուսումնասիրելու ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները Արարատի եւ Արմավիրի մարզերում, ինչպես նաեւ ԾԻԳ-ի արդյունավետ գործունեությունը: Ըստ Ծովինար Վարդանյանի՝ որոշվել է հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 16՝ «Իմ քայլը» խմբակցությունից՝ 11 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 3, «Լուսավոր Հայաստան»-ից՝ 2:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանի տեղեկացմամբ՝ կայացած փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանն ընտրվել է ՍԴ դատավոր:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 124-րդ հոդվածի համաձայն` վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել մինչեւ երեքական րոպե հայտարարությամբ:

Խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը հունիսի 19-ին՝ ժամը 10:00-ին:


18.06.2019
Խորհրդարանի հյուրերն էին ԵՊՀ ուսանողները, Գյումրու «Երիտասարդական պալատի» եւ «ԿԱԶԱ» հիմնադրամի ներկայացուցիչները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի18-ին  խորհրդարան էին այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել  թանգարան: Նրանց հետ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան»...

18.06.2019
Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակությանը հյուրընկալել են ԱԺ ԲՀ խմբակցությունում
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը հունիսի 18-ին ընդունել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության եվրասիական երկրների հետ աշխատանքի բաժնի տնօրեն Ցյան Նայչենին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ  Հայաստանո...

18.06.2019
Կարեւորվել է կնոջ դերի բարձրացումը հասարակական-քաղաքական կյանքում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը,  ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա, Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամ Սոնա Ղազարյանը եւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հունիսի 18-ին հանդիպել են ճանաչ...

18.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 18-ին հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հունիսի 27-28-ը ՌԴ մայրաքաղաքում տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հա...

18.06.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության եւ երկրի առջեւ ծա...

18.06.2019
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանին
ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, պատվիրակության անդամներ Գեւորգ Գորգիսյանն ու Վիկտոր Ենգիբարյանը հունիսի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել մայիսի 31-ից հունիսի 3-ը Բրատիսլավայում տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի վերաբերյալ: Առաջին աշ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS