Տպել
18.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 18-ին հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հունիսի 27-28-ը ՌԴ մայրաքաղաքում տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու է նաեւ Էդմոն Մարուքյանը: ՌԴ դեսպանի հետ քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին առնչվող մի շարք հարցեր: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել առաջարկել հայկական եւ ռուսական կողմերին միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստերից մեկի աշխատանքները կազմակերպել Գյումրիում:

Դեսպանն Էդմոն Մարուքյանին է հանձնել Մոսկվայում հուլիսին կայանալիք «Պառլամենտարիզմի զարգացումը» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու հրավեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: